Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
«Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար»,- այդ մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատմականորեն և գործնականում շատ կապեր ունի Ռուսաստանի հետ և միայն մեծ երևակայություն ունեցողները կարող են մտածել, որ Հայաստանը ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։
«Ներկայումս մեր ազգային շահերը պահանջում են, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և դրա անդամ բոլոր երկրների հետ։ Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»,-թերթին ասել է Տիգրան Բալայանը։
«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես պատմում եմ նրանց, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստանում, թե ինչու չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը ԱԹՍ-ներ, ռազմական տեխնիկա է գնում. Տիգրան Բալայանի հարցազրույցը՝ Brussels Signal-ին
- Տիգրան Բալայան. Իրական հաշտեցման և խաղաղ գոյակցության հասնել հնարավոր կլինի միայն անպատժելիության մթնոլորտի վերացման դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը