Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։ Հայրենիքից խոսում ես, ասում են՝ քաղաքականության մեջ մի մտեք, իսկ որտե՞ղ եմ մտել։ Երբևիցե ցույց տվեք ինձ մի դրվագ իմ էջում, որտեղ ես ինչ-որ կուսակցության եմ պաշտպանում։ Սա առաջին դեպքն է, որ ես եկել եմ կանգել այստեղ՝ Բագրատ Սրբազանի կողքը, որովհետև գիտեմ ՝ազնիվ են նկրտումները։ Հայեր , քրիստոնյաներ եղեք ուշադիր, մատերի արանքով մի նայեք ամեն ինչին»,- ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Նա նշեց, որ մարդիկ, որոնք մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, հենց իրենք ունեն «հետևորդներ» ունենալու խնդիր։
«Դուք «ֆոլլովերի» խնդիր ունեք։ Գուցե հանրային մարդիկ կան, որոնք ապրել են ենթադրենք Ռուսաստանի ինչ-որ մի գյուղական համայնքում և Հայրենիքն իրենց համար միևնույն է՝ կլինի,թե ոչ։ Նույն հանրային մարդիկ , որոնք գալիս են այստեղ հարցրեք՝ դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք։Երբ մեզ պետք է օրհնություն, միայն այդ օրերին չգնանք եկեղեցի»,- ավելացրեց դերասանուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան