Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով մերժելով Փաշինյանի միակողմանի զիջումները»,-Ճարտարագիտակ և Ճարտարապետաշինարարական համալսարանի դիմաց կազմակերպած իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը․
Նա կոչ արեց միանալ պայքարին և տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողին և դրանով փոխել իրավիճակը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է պատերազմի։
Ուղիղ եթերում դիմելով հասարակությանը՝ նա հայտնեց, որ այսօր իրազեկման ակցիաներ կիրականացնեն ԲՈւՀ-երում, որից հետո այցեր կլինեն նաև մարզերում։
Ակցիան շարունակվեց Գյուղատնտեսական ակադեմիայի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան