Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,- LIFEROOM հաղորդման ժամանակ հայտարարում է հաղորդավարուհի, մոդել, գրքի հեղիանկ Անի Քոչարը՝ պատասխանելով առողջական նոր խնդրի վերաբերյալ հարցին։
Նա շնորհակալություն է հայտնում արհեստավարժ բժիշկներին, որոնք փրկել են իր կյանքը։
«Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ ու պատմությունը կրկնվում է արդեն որերորդ անգամ։ Բայց ստացվում է այնպես, որ ես հայտնվում եմ հիվանդանոցում այն ժամանակ ու այն փուլում, որ կյանքին վտանգ է սպառնում»,-ասում է Անի Քոչարն ու ավելացնում, որ հիմա՝ խնդրի ախտորոշումից քիչ ժամանակ է անցել, դեռ ինֆորմացիան չի մարսել, հետևաբար իր համար շատ դժվար է այդ մասին խոսելը։
Զրույցի ընթացքում նա մանրամասնում է՝ իր մոտ օնկոլոգիական խնդիրը չէ, որ կրկնվել է։
«Չգիտեմ, թե որն է չարյաց փոքրագույնը և որն է ավելի դաժան ախտորոշում։ Լավ է, որ օնկոլոգիական խնդիրըչէ, ես կարող եմ իմ ընտանիքի ու բալիկերի կողքին շարունակել բուժումները տանից, կրկին շատ երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում։ Բայց իմ հույսը կրկին ու կրկին տերն է, ես իհարկե վստահում եմ բժիշկներին»,-ասում է նա։
Անի Քոչարի խոսքով, բժիշկներն ասել են, որ ողջ կյանքն ինքը պետք է ապրի դեղորայքով, գուցե հետագայում պետք լինի սրտի փոխպատվաստում։
«Բայց ես կարծում եմ, ես այդ փուլին չեմ հասնելու»,-ասում է նա՝ մի կերպ զսպելով լացը։-«Չեմ լացելու, որ ընտանիքիս անդամները չսրտնեղեն»։
Հարակից հրապարակումներ`
- Անի Քոչար. Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան