Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
«2020 թվականից հետո Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, ապա այլ խաղացողներ, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, սկսեցին խոսել կայուն ու երկարատև խաղաղության հասնելու մասին, սակայն հետագա զարգացումներն ի ցույց դրեցին, որ խաղաղությունը տարբեր իմաստներ ունի Երևանի, Բաքվի ու Անկարայի համար»,-ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Նա մասնակցում է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։
Նախկին նախարարի խոսքով, Հայաստանի առաջ ծառացած ու խորացող մարտահրավերների գերակշիռ մասն առավելապես կախված է արտաքին գործոններից, դիվանագիտությունն անխուսափելիոն դառնում է պետականության պահպանման հիմնական բնագիծը, հետևաբար հնարավոր զարգացումների ապագա սցենարները քննարկելու համար անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգային ու արտաքին քաղաքականության էությունը։ Նա մանրամասնեց՝ Ադրբեջանի մասին խոսելիս ի նկատի ունի թուրք-ադրբեջանական ռազմավարությունը։
«Չնայած ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը՝ պատերազմը չի ավարտվել»,-ասաց նախկին ԱԳ նախարարը՝ ներկայացնեով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է ուժային, տարածքային, տնտեսական էքսպանսիա, որի նպատակն է Հայաստանն ամբողջությամբ կախման մեջ դնել Ադրբեջանից ու Թուրքիայից տեղական տնտեսության առանցքային ոլորտներում։
Արա Այվազնյանը մատնանշեց նաև գաղափարական էքսպանսիան, որը ծավալապաշտական էքսպանսիայի նուրբ, սակայն ամենաառանցքային մասն է։
Ըստ նրա, Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն։
«Հայաստանը ձգտում է շտկել տարածաշրջանային ուժային անհամաչափությունը միակողմանի զիջումների քաղաքականության միջոցով։ Իրականում իրավիճակը շատ նման է 38 թվին Չեխոսլովակիայում ստեղծված իրավիճակին, երբ պարծենում էին՝ Հիտլերին որոշ զիջումների միջոցով կարելի է պահպանել միջազգային խաղաղությունը»,-ասաց նա՝ հիշեցնելո, որ այս ամենն ավարտվեց մեծագույն ողբերգությամբ։
Այվազյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ միակողմանի զիջումների քաղաքականությունը՝ միտված ներկայից ստատուս քվոյի պահպանմանը և Ադրնեջանի ՝ ուժի միջոցով ծավալապաշտական քաղաքականությունը, որը կոչված է մշտապես փոխել ստստուս քվոն, անհամատեղելի են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան