Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է պահել, հերոսական կռվել առանց բանակի մարտնչել կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով, կառավարության ղեկավարի պատճառով մատնվել է անզորության, ընկճման»,-կիրանցից հայտարարեց Տավուշի թեմի առաջնոր Պարգև Սրբազանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մոտից գյուղացիների հուզված և վրդովված դուրս գալու փաստին։
Նա շեշտեց, որ իշխանությունները անզորի հոգեբանություն են փորձել դնել, անհուսություն են սերմանել, ինչի պատժոռով գյուղերում մարդիկ, երեխաներն արցունքով են ման գալիս։
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։
«Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է։ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։ Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը»,- հայտարարեց սրբազանը, և հավելեց, որ այն թույլ չեն տա, իսկ իշխանությունները պատժվելու են։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի պատգամավորը Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Տեղի է ունենաում սարսափելի բան»
- Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան