Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս օրերին գտնվում է Տավուշում։
«Գյուղացիները փաստեցին, որ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել եկեղեցուց այն կողմ, ասում են՝ ծառեր են կտրվել, նախապատրաստական աշխատանքներ են կատարել։ Նորից փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանեն առաջ բիրտ ուժով, խաբելով։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ ամեն կերպ այս իշխանությունները փորձում են իրենց առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստեցնելով այս վայրերում»,- ասաց նա։
Ըստ նրա, Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերն ընդամենն անունով են սահմանապահ, իրականում այն ադրբեջանական բանակ է. «Իրենց բանակն ընդամենը հագել է սահմանապահի համազգեստ, զինտեխնական և մնացյալը նույնն են։ Ընդամենը, հագուստ է փոխել։
Իսկ մեր սահմանապահն ընդամենը զինված է կալաշնիկովի ավտոմատով, ուրիշ ոչ մի բան չունի։
Վտանգն այն է նաև, որ ցանկացած պահի սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցիները շատ ավելի լավ դիրքերից ու ավելի լավ կարգավիճակով կարող են հարձակում գործել ու հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր կարող է անցնել իրենց վերահսկողության ներքո։
Առաջնագիծը հանձնվում է Ադրբեջանին, իրենք մինչև ատամները զինված գալիս են առաջ ու իրենց դիմավորում են մեր սահմանապահները։ Այսպես, կամաց-կամաց հայկական բանակը փորձում են վերածել սահմանապահի ու սրանով իրականացվում է Ադրբեջանի ծրագիրը, որով հայտարարում էին, որ Հայաստանը պետք է բանակ չունենա»,- ասաց Գ.Դանիելյանը։
Նա նաև նշեց, որ Կիրանցում հարյուրավոր բնակիչներ կադաստրի վկայականները ձեռքներին չեն կարողանում ստանալ իրենց հարցերի պատասխանները։
«Իրենց տների, գույքի, արոտավայրերերի, վարելահողների հարցը... Միչ օրս որևէ պատասխան իրենց չի տրվեր։ Այնինչ ասում էին՝ անցած երկուշաբթի ձեզ պատասխան կտրվի։
Հարցին՝ ի՞նչ է այս պահին կատարվում Բերքաբերում, Գ.Դանիելանը ասաց․ «Ոստիկանական զորքեր են բերվել, իմ տեղեկություններով, ականազերծման ակտիվ աշխատանքներ են տանում։ Մեծաթիվ ոստիկանական ուժերով պահում են ժողովրդին, որ ժողովուրդը չտեսնի, տեղյակ չլինի, թե ինչ է կատարվում»։
Հարակից հրապարակումներ`
- Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
- Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
- «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
- Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
- ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
- Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան