Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բազմաթիվ մարդիկ են մեզ աջակցում, միանում, զանգերը չեն դադարում։ Տարբեր քաղաքական ուժեր, ՀԿ ներկայացուցիչներ իրենց աջակցություն են հայտնում պայքարին։ Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում։ Սա իրոք համազգային, համաժողովրդական աշխարհաժողով է։ Այն մարդիկ, որոնք մտածում են, թե մեզ պետք է բաժան-բաժան անեն, կտոր-կտոր անեն, չի ստացվելու, համախմբվելու ենք, մեր բաժին կռիվը տալու ենք և հասնենք ցանկալի արդյունքի։ Ճիշտ է, իշխանությունները ջղաձգումների մեջ են՝ տարբեր տեսակ մանիպուլյացիաներ են անում, փորձում են պայքարն առաջնորդող մարդկանց նկատմամբ իրենց «սև» գործն անել, պիտակավորել,ինչը միմիայն ծիծաղ է առաջացնում։ Այսինքն՝ նրանք զգացել են, որ մեր աջակիցների թիվն էլ ավելի է մեծանում, հետևապես է պարզ է ջղաձգումները»,- ասաց Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան