Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հետ Կիրանց գյուղի բնակիչների հանդիպման նպատակներին։
Նա նշեց, որ Կիրանց գյուղի բնակիչների հետ շփվել է և կարող է ասել, որ նրանք ակնկալիք չունեն ունեն միայն պահանջ։
«Անկախ այն բանից, թե ով կնագնի իրենց կողքը, ով ՝ոչ, նրանք ունեն պահանջ և ասում են՝ կողմ ենք սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց եթե դա լինի իրապես սահմանազատում և սահմանագծում և ոչ միակողմանի զիջում։ Շատ հստակ է պահանջը և հիշեցնում են Կառավարությանը,թե որտեղով է անցել սահմանը, նրանք դա շատ լավ հիշում են»,- ասաց Նազարյանը։
Պատգամավորը նշեց, որ նույնիսկ Ամաթիի հռչակագրում, որին իշխանությունները հղում են անում, այդ սահմանին չի համապատասխանում։
«Կիրանցեցիներն էլ պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում»։
Նշենք, որ այս պահին Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում են՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան