Կիրանցի պատգամավորը Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝ խիստ զայրացած։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին հայտնեց, որ Փաշինյանը գյուղացիներին լավ նորությունով չի ճանապարհել։
Գեղամ Նազարյանն էլ հայտնեց, որ հանդիպման մասնակիցներն իրեն փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասել և նրա պատասխաններն ավելի են խորացրել տավուշցիների մտահոգությունները։
«Ասել է՝ սահմանը կարող է էսպես անցնի, բայց կարող է նաև էնպես անցնի, նորից անորոշության, տագնապի մեջ է դրել բնակիչներին։ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին։ Էն պահանջները, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել, գոնե վերջին տարբերակով, որ սահմանը ոնց որ խորհրդային տարիներին անցել է, այնպես անցնի։ Չի ընդունվել։ Նույնիսկ սահմանը կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի»,- ասաց Նազարյանը և հավելեց. «Փաշինյանի բառերն եմ ասում, ասել է՝ որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
- Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան