Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS)՝ հղում անելով դաշինքի աղբյուրներին։
«ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Թուրքիան աջակցություն է հայտնել հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը», հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ռյուտեն անցած ուրբաթ այցելեց Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մնացած վերջին չորս երկրներից մեկն էր, որը աջակցություն է հայտնել Ռյուտեին:
Նիդեռլանդների վարչապետին մնում է միայն ստանալ Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի աջակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ
- ՆԱՏՕ-ն դատապարտում է Իրանի գործողությունները
- Մենք չէինք գնացել Բրյուսել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց. Արարատ Միրզոյան
- Արա Պողոսյան. Հայաստանի ՆԱՏՕ-ական ապագան հնարավոր է բացառապես մի դեպքում
- ՇՈՒՏՈՎ` www.natoinfo.am