Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունները և դասընթացները երաշխավորելու և համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մրցույթի շրջանակում իրականացվում է հանրակրթական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն՝ սահմանված կարգի համաձայն: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը երաշխավորում է 3 տարի ժամկետով:
Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 7-ի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 346-Ա/2 հրամանի:
Ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի կարիքի բացահայտման դեպքում վերապատրաստումն իրականացնում է ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ծրագիրը պետք է երաշխավորվի նշված կարգի պահանջներին համապատասխան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ 2024 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ: Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599620 հեռախոսահամարին:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից որևէ կազմակերպություն դեռևս երաշխավորում չի ստացել ուսուցչի վերապատրաստում իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան