«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի ռեժիսորը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա նովոստին։
Կաննի կինոփառատոնը արդեն 77-րդն անընդմեջ կանցկացվի մայիսի 14-ից 25-ը Լազուր ափին։
«Ընդամենը տասնհինգ տարվա ընթացքում Գրետա Գերվիգն անունն է ձեռք բերել ամերիկյան և միջազգային կինոյում: Նրա վերջին «Բարբի» ֆիլմը (2023) դարձավ համաշխարհային մշակութային ֆենոմեն և տարվա հիթ»,- ասվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Բացի Գերվիգից, կինոփառատոնի ժյուրիի կազմում կլինեն ևս ութ հոգի` չորս կին և չորս տղամարդ, այդ թվում՝ ֆրանսիացի դերասանուհի Եվա Գրինը և ճապոնացի ռեժիսոր Հիրոկազու Կորեեդան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան