Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց Բագրատ Սրբազանը։
«Ես հիշում եմ, երբ 11-12 տարեկան էի, փոքր երեխա, առաջին անգամ լսեցի Համբիկ Սասունյան անունը՝ արդարության մարտիկ, վրեժի հատուցմամբ լցված մարդ․․․
Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա ՝ Անուշի հետ, որի հայրիկին տեսել եմ Շուշիում պատերազմի ժամանակ՝ առանց իմանալու, որ մի օր պետք է դեմերես ելնենք և իր աղջկա պսակը պետք է կատարեմ։ Շուրջ 40 տարի բանտում է եղել՝ ճշմարտության համար։ Բարի ես եկել, Համբիկ ջան»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը 40 տարի ազատազրկված է եղել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ՛, լավ լսե ինձի, անունս Համբիկ Սասունյան է, դու քո արժանի պատասխանը պետք է ստանաս»
- Ո՞նց կարող է հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն՝ ձերբակալելով Համբիկ Սասունյանին. Վարդևանյան
- Նիկոլ՝ ամոթ քեզ, հազար ամոթ, թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում. Համբիկ Սասունյան
- Համբիկը 40 տարի իր կյանքից նվիրեց մեր վիրավոր արժանապատվությանը... Իսկ մե՞նք
- Համբիկ Սասունյանը Հայաստանում է
- Թուրք դիվանագետի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանին ներում կշնորհվի