Հասարակություն 16:27 29/04/2024 Հայաստան

Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան

«Վերջին շրջանում և հատկապես վերջին օրերին ակտիվացել են տեսակետները, թե Եկեղեցին և եկեղեցականները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն։ Այս տեսակետը հավանաբար արտացոլանքն է եվրոպական քաղաքական մտքի վերջին երկու հարյուր տարվա պատմության»,- նման տեսակետ է հայտնել երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը։ 

Նրա խոսքով, ավելի կոնկրետ, Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո և նապոլեոնյան արշավանքների հետևանքով Եվրոպայում վերջնականապես բյուրեղացավ ազգ-պետություն կամ ազգային պետություն հասկացությունը (սկսել էր ձևավորվել շատ ավելի վաղ): Այդ գաղափարի անքակտելի հատկանիշ է նաև պետության աշխարհիկ բնույթը։

«Ակնհայտ է, որ այսօր մեզանում ազգ-պետություն գաղափարը գոնե որոշակի շրջանակներում համարվում է հնացած, ավելին, առաջ են մղվում պոստմոդեռնիստական գաղափարներ, որոնց համատեքստում ազգն ու ազգայինը հիմնիվեր վերափոխված են։ Բավարար է միայն հիշեցնել, որ մեր պետության էթնիկ միատարրությունը լուրջ անհանգստություն է պատճառում շատ շատերին, այդ թվում և երկրի ներսում։ Եվ ցանկություն կա հավանաբար դեմոգրաֆիկ փոփոխությունների արդյունքում անցնելու քաղաքական կոնստրուկտիվիզմի, որի համատեքստում ազգը բոլորովին այլ բան է։ Ստացվում է, որ ազգ-պետություն մոդելի մեզ համար այնքան նախընտրելի շատ հատկանիշներ մարգինալացվում են, իսկ աշխարհիկ բնույթը ընտրողաբար ֆետիշացվում։

Չծանրանալով քաղաքագիտական և ինձ համար ոչ մասնագիտական հարցերի վրա` ամփոփենք, որ եվրոպական ազգ-պետություն հասկացությունն իր աշխարհիկ բնույթով հանդերձ, մարգինալացված է հենց այն անձանց կողմից, ովքեր դավանում են շատ մոդայիկ «նորարարական», քաղաքական գաղափարախոսություններ։

Հետևապես, մնում է անդրադառնալ մե'ր պատմական փորձին, այն պատմական իրողություններին, որոնց համաձայն, մեր միջնադարյան ավանդույթով Եկեղեցին պետության քաղաքական համակարգի մաս էր, ուրեմն և քաղաքական էր։ Պատմական ընդարձակ փուլերում Եկեղեցին ստիպված էր լինել միակ քաղաքական առաջնորդը,  ուրեմն և քաղաքական էր։ Այս փաստն անտեսելը կամ տգիտություն է կամ դիտավորություն։

Սակայն այդուհանդերձ, չծանրանալով թեմայի շուրջ, բազմաթիվ օրինակներից ընդամենը մի քանիսը կուզեի վկայակոչել, որ մեր օրերի համար ուսուցողական են։

5-րդ դարի սկզբին, երբ հայոց պետականությունը ինչ-ինչ պատրվակներով մեր քաղաքական վերնախավի կողմից (նախարարների) հանձնվեց պարսից տերությանը, միակ անձը, որ քաղաքական դիմադրություն ցույց տվեց Ս. Սահակ Ա Պարթևն էր։ Եղավ ավելին. նույն քաղաքական վերնախավը հանձնեց նաև Ս. Սահակին։ Ուրեմն փաստ է, որ Արշակունյաց թագավորության անկման ճանապարհին միակ քաղաքական անձը, որ հանուն պետության ընդվզեց և աքսոր գնաց, Հայոց Կաթողիկոսն էր։

Աշխարհաքաղաքական թնջուկներ լուծելու տեսանկյունից խիստ ուսանելի է 8-րդ դարի սկզբին Ս. Հովհաննես Գ Օձնեցու ՔԱՂԱՔԱԿԱՆ ժառանգությունը, որ հավանաբար կարող էր սովորեցնել այսօր` ինչպես կողմնորոշվել քաղաքական երկու բևեռների միջև (իր ժամանակին` Բյուզանդիա և Արաբական խալիֆաթ) և հիմքեր ստեղծել պետականության վերականգնման համար արդեն Բագրատունյաց հարստության։

Նույնակարգ պատմական նվաճում կարելի է համարել Ս. Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի ՔԱՂԱՔԱԿԱՆ ժառանգությունը, որ դարձյալ կարող էր ուսանելի լինել այն համարձակ, նուրբ ու բարձրագույն վարպետության տեսանկյունից, որով նա հայկական աշխարհի քաղաքական շահերը ներկայացնում և առաջնորդությունն իրականացնում էր մի կողմից տարասեռ և բազմաշերտ Մերձավոր Արևելքի, մյուս կողմից Բյուզանդիայի և լատինական աշխարհի միջև։ Ներազգային քաղաքական խնդիրներն էլ դեռ չենք հաշվում։

Նոր ժամանակներում մեր այսօրվա հարևանների հետ առնչակցված է Սիմեոն Ա Երևանցու քաղաքական գործունեությունը, որ ցույց է տալիս, թե ինչպես պետք է վարվել կովկասյան թաթարների հետ և ինչպես հարաբերվել Պարսից պետականության հետ։

Վերջապես, փայլուն ձևակերպում կա այսօր մեզանում այդքան պրոպագանդվող Թուրքիայի հետ հարաբերությունների համար, որի հեղինակը Հայ Եկեղեցու 20-րդ դարասկզբի ամենափառավոր հիերարխներից մեկն է։ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանն ասում է, որ թուրքերի հետ պետք է լինել ճկուն, ինչպես ակրոբատ մարմնամարզիկը և հնարամիտ ու համարձակ, ինչպես կենդանավարժը։ Ինքն իր պատրիարքության շրջանի քաղաքականությունն այսպես է բնորոշել` «գազանազուսպ և լարախաղաց»։ Հատուկ շեշտենք, որ Օրմանյանը թուրքական իշխանությունների հետ ամենահաջող քաղաքականություն վարած պատրիարքներից է։ Ուրեմն պետք է հիշել` նախ գազանազուսպ, հետո լարախաղաց։ Եթե հանկարծ ցանկություն առաջանա մանիպուլյացիայի ենթարկել  «լարախաղաց» բառը, ապա անպայման հիշեք «գազանազուսպ» բառի ուղիղ իմաստը։

Մասնագիտական շրջանականերից դուրս ցավոք մեր այսօրվա իրականության մեջ այս քաղաքական ժառանգությունը ոչ ուսումնասիրվում է և ոչ էլ գիտակցվում։ Իսկ հոգևորականները, չգիտես ինչու, պարզվում է իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու։

Զարմանալի օրինաչափություն կա, բոլոր այս դեպքերում և բազում չնշվածներում, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար։ Սա է, որ այսօր շրջոնք է ներկայացվում. իբր Եկեղեցին խանգարել է պետություն ունենալուն։ Այնինչ սա ախտանիշ է. եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է»,- նրա  վերլուծությունը ներկայացված է «Կոնսերվատորիայի Միասնական Շարժում» ֆեսյսբուքյան էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}