Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա գրառումը.
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
Այս գրառումն անում եմ իմ կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ՝ ապրիլի 28-ին, «Արմավիր» ՔԿՀ-ից։ Առավել քան վստահ եմ, որ դատավոր Լուսինե Ալավերդյանի կողմից իմ պաշտպանների բողոքը մերժվելու է, քանի որ նույն դատավորն արդեն մերժել է ընկերոջս՝ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների բողոքը։
Ընդհանրապես, ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները, պայմանական, «արտուշգաբրիելյանների» տեսքով, վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ։ Սրանց նմանները պատմության մեջ են մնալու որպես ամոթ չունեցող և ադրբեջանաթուրքական իշխանությունների ապազգային որոշումներն օրինականացնող կոլաբորացիոնիստներ։ Եվ եթե «արտուշգաբրիելյաններին» թվում է, որ ոչ հեռավոր ապագայում իրենք այսօրվա որոշումների համար պատասխանատվության չեն կանչվելու, խիստ սխալվում են։
Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները։ Նրանց անունները ևս հավերժ մնալու են Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնած, հազարավոր հայորդիներ սպանած ստահակների անվան կողքին։
Ո՛չ ոք չի մոռացվում, ոչի՛նչ չի մոռացվում…
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
28.09.2024թ.»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
- «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը
- Ուզում եմ հուսալ՝ այսօր կունենանք լավ որոշում, որի համաձայն Վազգեն Սաղաթելյանն առնվազն դուրս կգա ՔԿՀ-ից. Բաբայան
- Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ
- EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
- «Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Նարեկ Սամսոնյան. Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին
- Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
- Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
- Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան