Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի որոշվում ընդհանուր մթնոլորտը»,-Տավուշում լրագրողների հետ զրուցում ասաց «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե, կարծեք, այսօր ավելի հանդարտ է այստեղ մյուս օրերի համեմատ։
Նա նշեց, որ Հայաստանի ողջ տարածքում մթնոլորտն այլ է, սպասելիքներն այլ են, մարդկանց պատրաստակամությունը՝ մասնակցել գործընթացներին, այլ է։
«Հետևաբար, որևէ կերպ չի կարելի այստեղ հավաքված մարդկանց թվով չափել ակտիվության մակարդակը»,- նշեց նա։
Ս. Պետրոսյանն ասաց, որ ամբողջ Հայաստանում, Սփյուռքում հսկայական դժգոհության ալիք է բարձրացել և տավուշյան գործընթացներից բոլորն ունեն ակնկալիք։
«Խնդիրները լուծվելու են Երևանում, բայց Տավուշը, իմ խորին համոզմամբ, որպես ամեն ինչի օջախ, սկզբնաղբյուր մնալու է»,- նշեց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ այստեղ առաջնորդ գտնելու խնդիր չկա. «Խնդիրը ինչ-որ մարդուն վարչապետ դարձնելը չէ, գործընթացը, բոլորդ գիտեք, ինչի մասին է։ Բոլորի գերխնդիրն այս գործընթացը հաջողելն է, ոչ թե՝ ով կլինի, ինչ պաշտոնի»։
Ս.Պետրոսյանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե ովքեր և քանի հոգի են մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, բայց համոզված է, որ այս գործընթացի վրա ազդեցություն չի կարող ունենալ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
- Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
- «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
- Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
- Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
- Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
- Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
- Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
- Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
- «Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
- Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
- Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան