Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր հնարավորություններ է տալու։ Այստեղ մենք լուրջ դիվանագիտական հաջողությունների կարող ենք հասնել»,-հայտարարեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։
Նրա խոսքով, այս հարցին խանգարում են միայն ու միայն Հայաստանի իշխանությունները, մինչդեռ ՀԿ-ն իր բոլոր հանդիպումներում բարձրացնում է այդ հարցը։
«Ինչքան էլ վտանգված է Հայաստանի անվտանգությունը, ես ներկաներին կոչ եմ անում չմոռանալ Արցախի հարցը, այս հարցը պետք է օրակարգ բերել։ Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են համոզել, որ այս հարցը բարձրացնելով՝ մենք առավել վտանգում ենք Հայաստանը, հնարավոր է՝ պատերազմ լինի, դրանք սուտ են, դրանք դիվանագիտական անմեղսունակներ են։ Ընդհակառակը, այդ հարցի բարձրացումը, օրակարգ ներմուծելը նպաստելու է առավել կայուն խաղաղության հաստատմանը մեր տարածաշրջանում։ Առանց այդ հարցի լուծման, ցանկացած լուծում լինելու է կիսատ ու ժամանակավոր, այդ մասին լավ գիտի նաև Ադրբեջանը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
- Վարդան Օսկանյանը մտահոգություն է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման համար պայքարը կարող է թուլանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան