Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Աշխատակազմից տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լուսինե Ալավերդյան) մերժել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ իմ բերած հատուկ վերանայման բողոքը։
Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։
Հասկանու՞մ եք ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլագանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի։
Հիշեցնեմ, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին նիկոլ փաշինյանի պրո-ադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։ Փաստացի, վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
- «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը
- Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ
- EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
- «Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում. Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Եվրոպական կառույցները նախընտրում են կույր մնալ, ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները. Արման Սաղաթելյան
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան