Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր՝ Պարի միջազգային օրը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ առջև տեղի ունեցավ մասշտաբային պարային ֆլեշմոբ՝ նվիրված ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։
ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանը լրագրողներին ասաց, որ ամեն անգամ Գագիկ Գինոսյանի հետ շփվելով՝ բարձրանում էր հայ լինելու իր ոգեղեն գիտակցությունը։
«Մեր ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել այս միջոցառմանը, քանի որ մեր բոլորի ուսուցիչը Գագիկ Գինոսյանն է եղել»,- նշեց Լ. Հակոբյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտոր Սառա Նալբանդյանն ասաց, որ ազգային ժառանգությունը և Գագիկ Գիոնսյանի կատարած հսկայական, լուրջ աշխատանքը չեն անտեսում. «Ազգային պարի ուղղությունը նա ներմուծեց մեր բուհ, և մենք պատրաստվում ենք այս ուղղությունը պահպանել, զարգանցել։ Դա ամբողջ թիմի ցանկությունն է։ Տեսաք՝ մեր վարչական, դասախոսական կազմը, ուսանողները, որոնցից շատերը ինքնակամ էին միացել այս ֆլեշմոբին»,- նշեց նա։
Ֆլեշ-մոբը շարունակվել է նաև Հանրապետության հրապարակում՝ «Պարի տոնն ազգային ոգով» մշակույթային ծրագրի շրջանակում մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։
Ֆլեշմոբերի կազմակերպիչները ԵԹԿՊԻ-ի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանն ու նույն ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանն են։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Գինոսյանի սան Հարություն Ստեփանյանն անգամ խրամատում էր պարել սովորեցրել ընկերոջը
- Արդեն 40 օր առանց քեզ... դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
- «Մեր պարերը և մենք» լինելու է, միասին կհիշենք Գագիկ Գինոսյանին․ «Կարին»-ը շարունակում է ծրագրերը
- «Կարին». Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի, իր հետ մշակած ծրագրերի ընթացքը իրավունք չունենք դադարեցնելու
- «Գագիկ Գինոսյանը մերօրյա ազգային մարտիկ էր», հրաժեշտի արարողություն՝ Լոս Անջելեսում
- Գինոսյանի դուստր. Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են
- Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված պարում են Երևանի դպրոցների աշակերտները
- Ազգային պար ու «Ձայն մը Հնչեց»՝ Եռաբլուրում. Գինոսյանը հուղարկավորվեց հերոսների կողքին
- Ազգային երազանքների իրականացման նվիրյալ. Գուրգեն Մելիքյանը՝ Գինոսյանի մասին
- Գոնե մխիթարվենք, որ Գինոսյանն իր անբավ հավատն ու հույսը թողեց մեզ. Կարո Վարդանյան
- Գագիկ Գինոսյանի «հայու տեսակը» կայացել է. Աշոտ Մելքոնյան
- Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով
- Մեծ գործ էինք մտածել. Սիրված դերասանը՝ Գագիկ Գինոսյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան