Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսակետեից։ Դրանք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը, ինչի մասին են վկայում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները»-ասել է Բայրամովը։