Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետներն անդրադարձ են կատարել Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։
Վեհափառ Հայրապետները վերաշեշտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետներն ընդգծել են մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հատկապես այս տագնապալից օրերին։
Նորին Սրբություն Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր ամբողջական զորակցությունն է հայտնել Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին և Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան