«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
Մարզահամերգային համալիրում ապրիլի 28-ին երիտասարդներն ակցիա էին իրականացրել երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ` բեմում պարզելով «ԴԱՎԱՃԱՆԸ ՀԱՆՁՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ» գրությամբ պաստառ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին նմանատիպ ակցիաներ հաճախ են տեղի ունենում մշակութային տարբեր միջացառումների ժամանակ։ Սակայն Հովհաննես Դավթյանը որոշել է արձագանել տեղի ունեցածին։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա «հանգամանորեն պատմում» է. «Դուրս եկա բեմ 25 րոպե ուշացումով, պետք է սկսեմ, մտնեմ ներկայացման մեջ: Ինձ հետ հավասար բեմ դուրս եկավ մի երիտասարդ, ինձ թվաց համալիրի բեմի աշխատողներից է, տեխնիկներից է։ Հետո փորի միջից հանեց պլակատ, բացեց, կանգնեց։ Տեսել էի, որ ֆիլհարոմնիկում էլ են նման քաղաքական ակցիա կատարել, մի երկու տեղ ևս։
Շատ նորմալ տարա, չխառնվեցի։ Դրանում օգնեց ինձ իմ պրոֆեսիոնալիզմը։ Պահեց, պահեց։ Ի՞նչ անեի... Ոչ էն է ծաղրեի, ոչ էն է հրեի, դուրս հանեի, արգելեի, ոչ էլ ասեի՝ վայ էս ինչ լավ բան ես անում իմ ախպեր, որ քեզ այպես անդաստիարակի պես ես պահում, հարամում ես իմ միջոցառումը, 2000 հոգու սպասումները։ Ձայն չհանեցի։ Երևի 15-20 վայրկյան կանգնեց. այնքան, մինչև դահլիճից գոռացին՝ լավ, հասակացա, գնանք։ Մի քանի հոգի էլ գոռացին՝ բռավո, բռավո...
Այս ամեն ինչը նորմալ էր մինչ այս պահը։ Հետո հասկացա, որ այս սապլյակները ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում։ Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն երկու փաստաբան իրենց սպասում էին համալիրում, երկուսն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, երկու հոգի այդտեղ են եկել, երկու հոգի իրենց սպասել են քաղմասում։
Սա մեզ ի՞նչ է հուշում։ Որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Դու շուն ես եղբայր, քեզ փող են տալիս, դու նման բաներ ես անում։ Հայենասեր տղայից դեպի շուն լինելը մի քայլ է: Դու շուն ես, տղա չես, քեզ կոպեկը գցում են, վազում, անում ես, հետո գալիս հանում են քաղմասից։
Ես քաղաքականացված մարդ չեմ։ Այդ տղայի տերերին եմ արդեն ասում՝ քաղաքական գործիչներ, դուք այդքան անմակարդա՞կ եք, չե՞ք հասկանում, որ կարող է լինել այս երկրում մարդ, ով քաղաքականացված չէ»։
Հովհաննես Դավթյանի «հանգամանորեն պատմածին» բացասական են արձագանքել շատ օգտատերեր.
«Սա քաղաքական հարց չէ, այլ հայրենիք կորցնելու հարց է, եթե հետագայում ուզում եք որ Ձեր հանդիսատեսը լինեն հայերը, ոչ թե թուրքերը, գնահատեք հայրենիքը հիմա քանի դեռ ուշ չի»։
«Ուղղակի մի բան ասեմ հերթը որ հասնի. Երևանին, որտեղ ե՞ք ներկայացնում ցույց տալու»։
«Հովհաննես քո այս խոսքը նման էր այն զինվորականների ինքնքմեղադրականին, որ զղջում են երբ գնացել են Տավուշ և միացել են ժողովրդին, ու որ դա եղել է պահի ազդեցության տակ։ Սիրուն չէր ձեր կողմից նման վիդեո դնել, և վատ ձևով արտահայտվել»։
«Վայ կներեք որ «հարամեցին երեկոն» ձեր, հազար ներողություն։ Հուսամ, հիմա մի քիչ արդեն ապաքինվել եք, ուշքի եք եկել այս պատահարից ու կշարունակեք վայելել ձեր երեկոները։ Հեսա տեսեք ինչ լավ ա լինելու, թուրքեր կգան, ձեր լսարանը կաճի կմեծանա։ Թե չէ ինչ Տավուշ, ինչ Արցախ։ Էտ ամբողջը քաղաքական թեմաներ են, գալիս ձեզ են կպնում, երեկո փչացնում, չէ՞»:
«Ախր վերջում պիտի հայրենիք ունենաս,որ դերասանությունդ բեմում ցույց տաս, թե ինչի ես նեղվե՜լ,ախր ով ա շունն ու սապլյակը հիմա...Այո շատ հայրենասեր տղա է, լավ է արել, ինչ արել է, իսկ դու պատասխանատու ես քո արած հայտարարության համար»։
«Մենչեւ տարվա վերջ արեւմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հեչ պատահական չի, որ «քաղաքականությամբ չզբաղվող» էս ծամածուռի՝ Հովհաննես Դավթյանի նկատմամբ միշտ կասկածամտությամբ եմ վերաբերվել։
Ու եթե սրա ներկայացումներին գնացողներ ու առհասարակ սրան հավանողներ կան իմ ֆրենդ-լիստում, ապա խնդրում եմ սուս ու փուս անֆրենդ լինել»։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արա Սահակյանն արձագանքել է. «Ժամանակակից հայ կոմիկ դերասանները երկու բան գիտեն՝ նմանակել ու ծամածռվել։ Առաջինում ապաշնորհ են, երկրորդում՝ վիրտուոզ։ Ճիշտ իշխանության պես»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Չեմ կարող ասել, որ բոյկոտում եմ Հովհաննես Դավթյանի ներկայացումները, որովհետև առհասարակ իր գոյության մասին երեկ իմացա, էդ բոյկոտը օրգանիկ և ինքնաբերաբար էր էլի։
Բայց քաղաքական նմանակումներով դահլիճ լցնողը ու 2018-ին քաղաքական կոնտենտ տվողը երբ ասում ա «ինձ քաղաքականության մեջ մի խառնեք», ոնց որ բիպոլյարկա ունենա»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. ««Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։
Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
- «Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
- «Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
- Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա