ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը
Հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է լրացում՝ Գաբրիելյանն ասաց. «Հանրային հեռուստաընկերության վրա կան պարտավորություններ: Ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների՝ կան նաև լրացուցիչ պարտավորություններ, և լրացում է կատարվել առաջինից երկրորդ ընթերցում, և այդ պարտավորությունները կտարածվեն երկու կապուղիներով հեռուստաընկերությունների վրա ընդհանուր»:
Հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը պարզաբանեց, որ իրավական հիմքեր են ստեղծվում «Առաջին ալիքը» հասանելի դարձնելու ամբողջ հանրապետությունում. այժմ այն միայն մայրաքաղաքային սփռում ունի:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հայտրարաեց, որ կառավարությունն ակնկալում է, որ այդ կապուղին զբաղեցնելու համար նախատեսված ֆինանսական պարտավորությունները կփակվեն Հանրային հեռուստաընկերության ներքին միջոցների վերաբաշխմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
- Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա