Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական ուժի ճանապարհով, ուրիշ ձև չկա»,- Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում ասաց ԱԺ փոխախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նա նշեց, որ շփման գիծը ձևավորվում է՝ երկու կողմից բանակով գալիս են առաջ, ով որտեղ կարողանում, կանգնում է։
«Ո՞վ ունի, ըստ մեզ, ագրեսիվ նպատակներ՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։ Հայաստանը ագրեսիվ նպատակներ չունի, Ադրբեջանն էլ ունի։ Հետևաբոր, ո՞ր կողմին է ձեռնտու շփման գիծը, այսինքն ուժով ձևավորվող շփման գիծը վերցնել դելմիտացիայի հիմք, ընդ որում ի տարբերություն սահմանի, որը իրավաբանական հասկացություն է, շփման գիծն առաձգական բան է։
Համ գալիս եք, փորձում եք քանդել Ալմաթիի տրամաբանությունը, համ ուզում եք իրավաբանորեն հիմնավորված սահմանը չլինի դելմիտացիայի հիմքը, այլ շփման գիծը, համ ասում եք՝ ինչու Սև լճից չեք սկսում։ Մենք սա անում ենք, որպեսզի հիմնավորենք և Սև լճի օկուպացիան, և Սոթքի, և Ներքին Հանդի, Բերքաբերի, Ջերմուկի և այսպես շարունակ։
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է, ով ինչքան ուժ ունի, այնտեղ կանգնում է։ Չե՞ք հասկանում՝ սա անտրամաբանական հակասություն է»,- ասաց Ռ.Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
- Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
- Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա