ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հաղոդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանություն։ Իրավապահ այս մարմինն էլ կազմված փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ ոստիկանությունից հաղորդումը ստացել են, այժմ ուսումնասիրում են քրեական վարույթ հարուցելու հիմքերը։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը բռնություն է կիրառել Դավիթ Լևոնյանի նկատմամբ։
Վերջինը նախօրեին մի տեսանյութ էր հրապարակել ու պատմել, որ իբր Բագրատ Սրբազանը միլիոններ է ստացել դրսից։
Ի պատասխան Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։ Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հրապարակումն ուսումնասիրում են։