Երկրի գլխավոր հեղափոխականը ձեզ... մեզ խորհուրդ է տալիս
Մինչ քպ առաջնորդը քեռու շոկոլադը կերածի համառությամբ կործանում է Հայաստանը, մինչ մարդիկ անզորության անդունդն են գլորվում ու հույսով բռնվում են Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքից, մինչ ոստիկանությունը հասկանում է, որ մի բան էն չի, բայց «ընտանիք կերակրողի» համառությամբ շարունակում է կատարել նիկոլի ամեն բանը՝ ժամանակ առ ժամանակ քաղաքացի հրել-ծեծել-կսմթելու արանքում հիշում դիվանագիտության մասին, միամիտ դեմքով, թե՝ սաղս էլ հայ ենք... ու խիստ կասկած առաջացնում դրանով արդեն, մինչ զինվորականությունը անգլխավորհրամանատար չգիտի ոնց պահի իր երկիրը, որ թիկունքից հարված չստանա, մինչ երկիրը սև ու սպիտակից անցում է կատարում կամքով ու սրտով ընդդիմացողների և մի կոշիկը հագած, սպասումով նայողների, թե՝ ինչ է լինելու, մինչ ադրբեջանցիները ոստիկաններով, զինվորներով ոտ-ոտ առաջ են գալիս նիկոլի կազմակերպած «գելմեկ»-ով, մինչ զարմանում ես ճահճում ապրած վարչարարների արագ ու պատրաստակամ աշխատելու ունակության վրա, որ թաքուն էին պահել տարիներով, մինչ... հա, մինչ ընդդիմությունը որոշում է գտնել հենց ազգային ընդդիմությանը, նոր միայն Փաշինյանին զրկել զբաղեցրած աթոռից, մինչ երեկոները բոլորը համրիչ են քաշում, թե՝ կմարի՞, կմիավորվե՞նք, կհանձնի՞, խե՞ր, շա՞ռ, ի՞նչ, ոնց... երկրի գլխավոր հեղափոխականը հաջողության խորհուրդն է տալիս. «Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի»։
Եթե անհասկանալի է, կրճատեք, այսպես թող լինի. «Բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի»։
Հիմա թե սա վախեցած մարդու ինքնաներշնչման խոսք է, թե հաջորդ քայելը որոշած ու անողի խոսք, մի բան որոշ է՝ սա երկրում իրեն ամենամեծ հեղափոխական համարողի խոսքն է։
Ոչինչ, որ սա կիբերհանցագործության ու քրօրի մասին է, կարևորը՝ «պիտի առաջ գնալ»։
Ու տեսեք՝ ասում է ու գնում է՝ կառավարությունը արդեն 35 գերեզմանաքար է տնկել ադրբեջանին տված հողերի հիշատակին։
Օգտվել է պետք խորհրդից։
Խոտորնակին խոտորնակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա