«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է»,- գրանցված 65 պատգամավորի ներկայությամբ մեկնարկած ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Խաչատրյանը հայտնեց, որ գործընթացն առանց որևէ իրավական հիմանվորման սկվեց Շուռնուխից, ինչի հետևանով բարդացել է տեղի բնակչության անվտանգությունը, դժվարացել կապը Իրանի հետ և նույնն այսօր կատարվում է Տավուշում
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել առաջարկով, որ այդ գործընթացը կանոնակարգվի և իրավական բազայի վրա ամեն ինչն իրականացնվի, բայց իշխանությունները չգնացին դրան, դրժեցին իրենց խոստումը և գործընթացի համար օրենքի նախագիծ չներկայացրեցին, ավելին՝ այսօր սահմանազատումից բացի գնում է սահմանագծման աշխատանք։
Նախագծի վերաբերյալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կարծիքը ներկայացնելիս ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց.« Հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համտեղ հայտարարության նախագիծը և մերժել այն, քանի որ ՀՀ-ն 29743 ք/կմ է և Դաշնակցության անկեղծ ցանկությունն՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ առհասարակ Հայաստանի պետականության վերացման»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի պատգամավորը Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Տեղի է ունենաում սարսափելի բան»
- Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը