Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին սոցիալական ցանցերում հայտնում է տեղի ոստիկանությունը։
ԱՄՆ-ի Շառլոտ քաղաքում փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկուշաբթի տեղի ժամանակով կեսօրին։ Ոստիկանությունը հաղորդել է մի քանի վիրավոր անվտանգության ներկայացուցիչների մասին՝ չճշտելով մանրամասներ:
«Այսօր մենք ողբերգականորեն կորցրեցինք մեր փոխուստի մեջ գտնվողներին հայտնաբերող օպերատիվ խմբի երեք մարշալների»,-գրել է ոստիկանությունը:
Ինչպես նշվում է, իրավապահ մարմինների ևս հինգ աշխատակիցներ հրազենային վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
«Հրաձգության մեջ առնվազն մեկ մահացած կասկածյալ է հայտնաբերվել»,-հայտնել են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում` Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ հրաձգություն է տեղի ունեցել
- Լյուիսթոնում տեղի ունեցած հրաձգությունը զոհերի թվով ԱՄՆ-ում 2023 թ-ին դարձել է ամենամեծ միջադեպը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան