Թաթոյան. Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ
«Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ»,-գրում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է՝ հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [Կառավարություն, Խորհրդարան և այլն] մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը նաև դրա անմիջական մասնակիցն են։
«Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալական մեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։
Մինչդեռ Բագրատ Սրբազանն՝ իբրև Տավուշի թեմի առաջնորդ, իր թեմի հետևորդների հետ է։ Նա իրենց իրավունքների ու անվտանգության գոյաբանական պայքարի համար մարդկանց գիշերուզօր աջակցող հոգևոր առաջնորդ է։ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում իրական հոգևորականի էությունից։
Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է»,-նշում է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
- Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
- Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
- «Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան