Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։ Sputnik Գրուզիայի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամենատխուրն այն է, որ այն անձը, որը դեռ օրինականորեն կոչվում է Վրաստանի նախագահ, պարզապես այս երկրի դավաճան է՝ բառիս բուն իմաստով, նա ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերին, ինչը, ցավոք, արտասովոր երևույթ չէ»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարն անձամբ ներողություն է խնդրել այն բանի համար, որ Զուրաբիշվիլին երկրի նախագահն է։
«Ուղղակի ցավալի է, որ այսօր այդ մարդուն անվանում են Վրաստանի նախագահ, ինչի համար ես ցանկանում եմ անձամբ ներողություն խնդրել վրաց հասարակությունից՝ ելնելով այն փաստից, որ ես անձամբ շատ լուրջ ներդրում եմ ունեցել նրա նախագահ դառնալու գործում»,- նշել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, շատ տխուր է, երբ նախագահին դավաճան են անվանում։
«Սակայն մենք ինը տարի այնպիսի նախագահ ունեինք, որ Սալոմե Զուրաբիշվիլիի դավաճանությունը նրա համեմատ ոչինչ է։ Բնականաբար, նկատի ունեմ Միխեիլ Սաակաշվիլիին (Վրաստանի նախկին նախագահ-խմբ.)»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
- Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
- Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
- Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
- Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
- Վրաստանի բնակիչները երթ են անցկացնում՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին