«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ–ում հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, թե ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս։
«Այն հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր հոգևոր մշակութային ալիք և նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ծրագիրը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն դա հոգևոր մշակութային չէ իր ժանրային ուղղվածությամբ»,- ասաց Տ.Հակոբյանը։
Նա նշեց, որ պաշտոնական նամակ են գրել Հանրային խորհրդի ղեկավարին։
«Խնդիր ունենք, որովհետև այնտեղ կրթական, մշակութային բաղադրիչները բավականին տեղ ունեն, բայց ամենամեծ բաղադրիչը եկեղեցականն է։ Մենք գտնում են, որ դա պետք է նվազեցվի և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։
Ես ինչքան տեղեկացված եմ, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում, համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար։ Ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»,–ասաց Տիգրան Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ
- Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
- Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
- Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
- Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարի եկեղեցում. Փաշինյան
- Ճի՛շտ ենք անում. Բագրատ Սրբազանը` հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա