Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 4.50% է, ՀՀ դրամի դեպքում՝ 9.50%։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը մեկնարկելու է 2024 թվականի մայիսի 2-ին և տևելու է մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։
ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
• Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
• Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
• Դրամային պարտատոմսերի ձեռքբերման հայտ
• Դոլարային պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան