Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքը: Հարցի բարոյական կողմը թողնելով այդ հարթության վրա և ընդունելով Արթուր Սուքոյանի թեզերի արդարացիությունը՝ ցանկանում ենք շեշտադրել, որ Ա. Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը: Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել: Այս պահին Արթուր Սուքոյանը ազատության մեջ է:
Փաստաբաններ՝
Էրիկ Ալեքսանյան,
Ալեքսանդր Կոչուբաև»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հաղոդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանություն։ Իրավապահ այս մարմինն էլ կազմված փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ ոստիկանությունից հաղորդումը ստացել են, այժմ ուսումնասիրում են քրեական վարույթ հարուցելու հիմքերը։
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը բռնություն է կիրառել Դավիթ Լևոնյանի նկատմամբ։
Վերջինը նախօրեին մի տեսանյութ էր հրապարակել ու պատմել, որ իբր Բագրատ Սրբազանը միլիոններ է ստացել դրսից։
Ի պատասխան Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։ Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հրապարակումն ուսումնասիրում են։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
- ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան