Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության հայ ժողովրդի հայկական պետականության հետ առնչություն չունի»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և նշեց, որ ՔՊ-ի ներկայացուցիչները հնչեցրին ադրբեջանական փաստարկներ։
Մինչ այդ ՔՊ-ական պատգամավորները 51 դեմ ձայնով մերժեցին «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը, իսկ ընդդիմադիր 27 պատգամավոր կողմ քվեարկեց։
«Մինչդեռ մեր առաջարկի բուն նպատակը՝ միաջազգային իրավունքին համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության ավելի բարձր մակարդակ է՝ պաշտպանված միջազգային իրավունքներով»,- ասաց Մինասյանը։
Նա հայնտնեց, որ իշխանության կատարածը տանում է Հայաստանի միակողմանի զիջումներին։
Արծվիկ Մինասյանը նաև հայտնեց, որ հայտարարությամբ ամրագրված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը որևէ կերպ չպետք է սահմանափակի ԼՂ ժողովրդի իրավունքը վերադառնալու իր հայրենիք և որոշի Արցախի կարգավիճակը
«Մեծամասնությունը դեմ քվեարկելով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան