Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այսօրվա հայտարարությունների ժամը կարելի էր վերագրել ՔՊ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչում էին հայտարարություններ, որոնք ոչ միայն բացահայտ վիրավորանք են պարունակում մեր ազգային ինստիտուտների ու մարդկանց հասցեին, այդքանից հետո էլ զավաշտալի է, երբ հնչում են բռնությունը դատապարտող կոչերը։
«Կանգնել ու այս ամբիոնից կեղծ, ազգադավ հայտարարություններ անել, հրապարակային ստել, թե իմ անձի հետ կապված, թե իմ բերած փաստարկների, թե առհասարակ մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ։ Մենք կարող էինք ոչինչ չխոսել, ժողովուրդը կտեսնի ու կգնահատի ձեզ, կկարողանա ասել, թե այս երկրին ով է բերել դժբախտությունը, թշվառությունը, ազգային արժաապատվության կորուստը»,- ասաց Ա.Մինասյանը։
Նա նշեց, որ այսօրվա իշխանությունը շարունակում է ժողովրդին տեռորի տակ պահել։
«Մի կողմից թուրք-ադրբեջանական տեռորն է, մյուս կողմից ոստիկանական ուժի գործադրումն է. սա ոչ այլ ինչ է, քան սեփական ազգի ու ժողովրդի նկատմամբ հանցագործություն և դուք դրա հեղինակներն եք։ Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին։ Ո՞ւր եք ուզում տանել այս ժողովրդին ու ազգին։ Տանում եք մի նոր կառափնարա՞ն, մի նոր կոտորածի՞։
Արդեն մի քանի անգամ արել եք։ Դադարեցրեք, դադարեք, հասկացեք, որ ուրիշ տարբերակ չկա, ինքներդ պետք է ընդունեք ձեր մեղքերը, վերափոխվեք, որ կարողանաք հանրությանը փոխանցել նաև փոփոխությունները։
Պատգամավորներին ոչ վայել բառապաշարներով այստեղից հրապարակային հնչեցված սուտն ու կեղծիքը լավ տեղ չի տանելու ձեզ և մեզ բոլորիս նույնպես։ Սթափվեք»,- ասաց Ա. Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
- ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
- Թաթոյան. Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ
- Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
- Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա