Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,- Ազգային ժողոում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, երբ որ այստեղ խոսվում է ՝ «մենք սահմանազատում, սահմանագծում չենք անում, պարզապես վերարտադրում ենք, վերականգնում ենք եղած սահմանները», պարզ հարց է առաջացնում՝ եթե այդ սահմանները կան, ինչո՞ւ եք վերարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում։
«Բա ամբողջական վերականգնեք, որ հարցն էլ ամբողջական լուծվի։ Դուք էլ գիտեք, որ այդպես չէ։ Հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում, ասում եք՝ եթե մենք սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանան Հայաստանի նկատմամբ, այսինքն ունենք ագրեսոր հարևան երկիր, թշնամաբար մեր նկատմամբ տրամադրված, որն իր ուզածին հասնելու է կամ մեր կամքով, կամ ուժի սպառնալիքով և պատերազմով։ Ձեր ղեկավարն այս ամբիոնից հայտարարում է, որ այս ամենն անելուց հետո լավ լինել ես չեմ երաշխավորում, բայց որ չանենք՝ հաստատ վատ կլինի, դա երաշխավորւմ ենք։
Այսինքն, ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից այս ժողովուրդը պետք է ազատվի, քանի որ ավելի ու ավելի վատ է լինելու, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
- Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան