«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին հրազդանյան ջոկատի հարամնատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողիստիտուտի ուսանող Արթուր Կարապետյանը, գիտնական Սիմոն Աչիգյոզյանը»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորև Գեղամ Մանուկյանը։
Նա երանի տվեց զոհվածներին, որ չեն տեսել Հայաստանի և Արցախի ուրացումը։
«Երանի նրանց, որ չտեսան, թե ինչպես Դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունը»,-հայտարարեց Մանուկյանը։
Տեղեկացնելով, որ առանձնազրույցում ՔՊ-ական Մարիա Կարապետյանը չի կարողացել բերել գեթ մեկ օրինակ, երբ պետությունը օկուպացված տարածքներով զիջումների գնա՝ Մանուկյանն ասաց. «Աշխարհում չի կարող լինել որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, առաջին բանը, որ կանեին՝ կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի ավտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
- Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա