Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, թե սահմանը կարող է անցնել գյուղի կենտրոնով»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյանի և Կիրանցի բնակիչների հանդիպումից հետո իր հնչեցրած մտքերին։
Նա ասաց, որ խոսքը ոչ թե աշխարհագրական կենտրոնի մասին է, այլ պատմական
«Գեղամ Նազարյանը երբեք չի ստում, գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, դպրոցը, կալն ու գրասենյակը»,-ասաց նա։
Պատգամավորը հայտարարեց, որ չի կարելի հոգեբանական կտտանքների ենթարկել մարդկանց, որոնք տասնամյակներ ապրել են սահմանում և պահել այն։
«Գյուղի բնակիչների օրինական պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը»,-ասաց Նազարյանը։
Նա հայտարարեց, որ կիրանցեցիները պահանջում են, որ ՀՀ-ի տարածքից ոչ մի ք/մ չհանձնվի, որովհետև մտավախություն ունեն, որ նույնիսկ խորհրդային տարիներից կադաստրով իրենց պատկանող հողերը կարող են հանձնվել։
Անդրադառնալով իրեն ստի մեջ մեղադրելուն՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց. «Երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի նոր գրասենյակը պետք է լինի Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում։ Ես գրեցի. «Շատ ուրախ եմ, որովհետև, կարծես թե ՔՊ-ի գործերը լավացել են և իրենք նոր գրասենյակ ունեն»։ Դրան հաջորդեց տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հուզառատ գրառումն այն մասին, թե Գեղամ Նազարյանը ստում է և նման ոչ մի բան չկա։ Մեկ օր հետո ինքն այնտեղ նիստի էր մասնակցում, հետո ներողություն էլ չխնդերց։ Այսքանը ստի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
- Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
- Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան