Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։ Ստի, չարության, պարտության ու աղետի հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․
Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։
Չեք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
- Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
- Մայր Աթոռ. ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են