Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։
ՀԲ-ից հայտնում են՝ ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100 միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ 16 միլիոն դոլար գումարի չափով։
Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։
«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Ըստ աղբյուրի, գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
- Աշոտյան. Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան