Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հարցում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը)։
Հարցման արդյունքները վկայում են, որ թշնամական երկրում պետական քարոզը այնքան մեծ ծավալների է, որ ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ։
Առանց հավելյալ մեկնաբանության տեղադրում եմ հետազոտությունից մի քանի հարցերի պատասխաններ, քանի որ դրանք ինքնին շատ խոսուն են՝ մեզ համար Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից կառուցվող «ապագայի» համատեքստում։
Ստորև հարցերը.
«Զանգեզուրը, Իրևանը և Գյոյչան (Սևան) (այսինքն՝ Արևմտյան Ադրբեջանը) համարո՞ւմ եք Ադրբեջանի տարածքները» հարցին հարցվածների 96,2 %-ը պատասխանել է «այո»։
«Որքա՞ն ժամանակից կիրականանա դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձը» հարցին հարցվածների 58,1%-ը պատասխանել է «առաջիկա 5 տարում», իսկ 19,9%-ը՝ «5-10 տարում»։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձի քաղաքականության ո՞ր ձևաչափին եք աջակցում» հարցին հարցվածների 73%-ը պատասխանել է «բանակցությունների միջոցով», իսկ 15,7%-ը «ռազմական ճանապարհով»։
«Արևմտյան Ադրբեջան վերադարձը կախվա՞ծ է Զանգեզուրի միջանցքից» հարցին հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ «միջանցքի բացումը պարտադիր պայման է այդ վերադարձի համար»։
Համադրելով այս հարցման արդյունքները ներկայումս Ադրբեջանի վարած ռազմական և դիվանագիտական քաղաքականության հետ՝ կտեսնեք, թե իրականում ինչու է պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները։
Իսկ կից նկարում Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատի վրա «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա