Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) բախվել է ձիուն․ ձին սատկել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Ս.-ն (ծնված 1999 թ․) և Ա. Ա.-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ ուղևորների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի արխիվից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա