Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններ»,- ԱԺ ում հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
Նրա խոսքով, հնարավոր է, որ նաև ի հայտ գան ակնհայտ թույլ հավակնորդներ, որոնք ունակ չեն լինի կատարելու սահմանված պարտականությունները։
«Չենք բացառում, որ հայաստանյան հեռուստաընկերությունները, ֆինանսական ծանր վիճակից ելնելով, գնորդ փնտրեն Հայաստանից դուրս։ Հետևաբար կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողներ՝ Հայաստանի քաղաքացիներին պարտադրելով օտար տեղեկատվական համակարգ»,-հայտարարեց ՀՌՀ նախագահը։
Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրային մուլտիպլեքսի թուլացումը կնպաստի մալուխային կամ համացանցային հեռուստատեսության դիտելիության աճին, որոնց նկատմամբ ՀՌՀ-ն չունի կարգավորող գործառույթներ։
Այդ խնդիրները լուծելու համար ՀՌՀ-ն առաջարկում է մշակել հանրային մուլտիպլեքսի հայեցակարգ, որը կխրախուսի ինքնիշխան հանրօգուտ տեսալսողական հարթակի բանաձևը։
«Նախատեսվում է դիտարկել մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը։ Այսքան հեռուստաընկերույթուն Հայաստանը բոլոր առումներով, ըստ տրամաբանության, չպետք է ունենա և ավելի քիչ հեռուստաընկերություններն ավելի էֆեկտիվ կօգտվեն այն սահմանափակ գովազդային դաշտից, որը կա Հայաստանում»,- հայտարարեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ժուռնալիստների միություն. ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել
- ՀՌՀ. Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա»-ի ղեկավարության արձագանքը
- ՀՌՀ-ն 30 օրով դադարեցրել է «Sputnik Արմենիա»-ի հեռարձակողի լիցենզիան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա