Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Օլիմպիական խաղերին մասնակցելու է ընդհանուր 60 մարզիկ, 60 մարզուհի, ամեն երկրից առավելագույնը երեք մասնակից։ Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտնեց, որ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
«Պատրաստականության հարցը ցավոտ է։ Նրանք, ովքեր պետք է աշխատեն ինձ հետ ՝ նախարարությունները, վարչությունները, գիտելիքներ չունեն այդ գործում, իսկ նա էլ, ով հասկանում է, իրեն բանի տեղ դնող չկա. նա չի կարող ասել՝ փողը շուտ փոխանցեք, որ վիտամիններ ու վերականգնիչներ գնեն։ Մինչև այսօր մեկ լումա չենք ստացել վիտամինների համար։
Ես իմ դժվարությունները հաղթահարել եմ Օլիմպիական կոմիտեի հետ, բոլոր վիտամինները, ամեն ինչ գնել եմ։ Բայց ինչու չեն տվել իրենք։ Ասում են՝ պետք է գնեք գնումների հայտարարություն տալու միջոցով։ Դուք պատկերացնում եք՝ ինչ է նշանակում վիտամիններ, վերականագիչները գնումներով գնել։ Դա նշանակում է, որ ամեն մի պատահական բան չի գնվում, պետք է լինի միջազգային ֆեդերացիայի լիցենզավորած վիտամին, քանի որ բոլոր վերականգնիչների մեջ կան արգելված դեղամիջոցներ։ Դրա համար մենք խնդրել էինք մեկ անձի գնումով անել, չնայած չարեցին։
Մենք ամեն ինչ արել ենք, այսօր մարզիկները պատրաստ են, երեք ամիս հետո կարող են մասնակցել օլիմպիական խաղերի, հույս ունենք՝ ցույց կտան իրենց լավագույն արդյունքները»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը։
Նա անընդհատ կրկնում է, որ սպորտը գիտություն է՝ հույս ունենալով, որ միգուցե հասկանան. «Հույս չունեմ, որ տեղ կհասնի ասածս։ Գործից անտեղյակ են մարդիկ, չգիտեն՝ ինչ է նշանակում բարձրակարգ սպորտ։ Չեն հասկանում։ Ինչի՞ միացրին սպորտը մյուս նախարարություններին։ Միացրին, որ քանդեն։
Գիտեք չէ՞, որտեղից է սկսվում երկրի քանդելը․ ամենաուժեղ տեղից։ Ամենաուժեղ տեղը մենք ունեցել ենք կրթություն և սպորտ։ Ահա քանդման ընթացքի մեջ ենք։
Հետ գնանք ու նայենք՝ քանի մարզիկ ենք ունեցել անցած Օլիմպիադայում, դրանից առաջ և քանիսն այս անգամ ունենք։
Հայկական սպորտը գնում է կործանման»։
Նա դժգոհ է գործող օրենսդրական կարգավորումներից։
«Ներկաները, որ ասում են նախկինները տարան, թալանեցին, ապա ներկաներն անում են պետականորեն, օրինական։ Շատ հաճելի։ Նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն։
Ես արել եմ առաջարկներ համապատասխան նախարարության։ Ասում է՝ օրենքն է այդպիսին։
Փրկությունը՝ սպորտն առանձնացնելն է, կամ կոմիտե, վարչություն ստեղծեն, մի օղակ լինի, որի ղեկավարը, հաշվապահը լինի սրտացավ, հասկանա օրենքը։ Եթե ասում են՝ տարան, թալանեցին, ես դեռ չեմ տեսել մարզիչ, որը միլիոնատեր լինի։
Անհապաղ առանձնացված կառույց է պետք, քանի դեռ չենք հասել ամենահատակին, տիղմին չենք նստել։
Բայց ես ձեզ խոստանում եմ, որ հայկական ծանրամարտը երբեք անտերության չի մատնվելու, ինչքան էլ, որ պետականորեն անտերության մատնվի։
Գլխավոր մարզիչի աշխատանքի առաջարկներ ունեմ մի քանի պետություններից, այդ թվում Չինաստանից աշխատանքի առաջարկ ունեմ։ Նրանք զարմացած են, թե ինչպես կարող է մարզիչը բերի թիմ և յուրաքանչյուրի համար մտածի, որ մեդալ վերցնի։ Անցած տարի մենք միավորներով առաջ անցանք Չինաստանից»։
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հաճելի էր, երբ երկու հայ մարզիկ կանգնում են պատվո հարթակին. Հայաստանի թիմը վերադարձավ Ծանրամարտի ԵԱ-ից 26 մեդալով
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է
- Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալ
- Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է
- Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
- Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
- Ծանրամարտի ԵԱ. հայտնի են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը
- Խնդրանք կառավարությանը՝ ազատեք մեզ ձեր գնումներից, ձեր գնած տոմսերը բանի պետք չեն. Փաշիկ Ալավերդյան
- Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
- Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող
- Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
- Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին