ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը հարվածել է իշխանությանը պատկանող Civic կայքէջի լրագրող Դավիթ Լևոնյանին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի մասին կեղծ ու ստահոդ լուրեր տարածելու համար։ Հայտնում է 24News-ը։
«Հիշեցնենք, որ Լևոնյանը հայտարարել էր, թե Բագրատ սրբազանը «ԿԳԲ-ի գործակալ է», որը ՌԴ-ից «փող է ստանում» Հայաստանում հեղաշրջում անելու համար։
Այս միջադեպից հետո 24News-ի նկարահանող խումբը փորձում էր նաև մեկնաբանություն վերցնել Լևոնյանից, ում հետ անմիջապես կատարվել է դեպքը։ ՔՊ-ում, սակայն, որոշեցին «մեկուսացնել» նրան, որպեսզի վերջինս պատասխանի բացառապես իրենց ընտրած լրատվամիջոցների հարցերին։ Մենք, իհարկե, դատապարտում ենք ցանկացած բռնություն, սակայն անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ի այս գործելաոճը՝ արգելել պատասխանել լրագրողին այլ լրատվամիջոցների հարցերին»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան