Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։
Նշենք, որ ապրիլի 16-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից մեր երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնող միակողմանի գործողությունների շարունակման հետ»։
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդունելով դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ադրբեջանական կողմին մաղթել է հստակեցնել իր մտադրությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին