ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ:
Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պատելը։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
- Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
- Ապրիլի 5-ին Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը ձախողում է՞ր, թե՞ «պատմական շրջադարձ». Լևոն Զուրաբյան
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից