Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները և երկրի իշխանություններին կոչ է արել ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակը։ .
«Ես խստորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները, ովքեր մասնակցել են արտաքին ազդեցության մասին օրենքի դեմ խաղաղ ցույցերին։ Կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։»,- գրել է Բորելը:
Երեքշաբթի օրը Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական ակցիան ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ Երեկոյան ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանները օգտագործել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, որպեսզի նրանց հեռացնեն Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի գիշերը հրապարակված հայտարարության մեջ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին կոչ է արել դադարեցնել Թբիլիսիի ցույցը ցրելու և օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ընթացող ցույցը անվանել է խաղաղ։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 63 քաղաքացի, վիրավորվել՝ վեց ոստիկան։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
- Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
- Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան