Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Մանասերյանի խոսքից մեջբերումները՝ ստորև.
▪Փառք Տիրոջը, որ Տավուշի հոգևոր առաջնորդը՝ Բագրատ Սրբազանն է փորձում համախմբել, թեև նրան փորձում են անվանարկել տարբեր պիղծ հայեր։ Ուրիշ բառեր չեմ գտնում, քանի որ միայն պիղծ քրիստոնյան կարող է այդպիսի բառեր օգտագործի։
▪Եկեղեցու պատասխանը եղել է շատ խոհեմ, եկեղեցին ծնողի դեր ունի, ոչ թե պատժելու։ Եկեղեցին դիրքորոշում կարող է հայտնել և կարող է ասել՝ «նզովյալ լինի», երբ որ, այո, այդ կարմիր գծերն են անցել։ էլ ինչ հավատացյալ, ինչ հայորդի, եթե արդեն ուրանում է։ Կարծում եմ, որ Քրիստոսից հետո այս դարերի ընթացքում կարելի է ևս մեկ պատվիրան հավելել՝ «Մի ուրացիր», որովհետև այն շատ մահացու է։ Նա, ով ուրացավ՝ չարիք է տարածում։
▪Մեծ բարեբախտություն, երջանկություն է, որ Եկեղեցին իր խոսքն է ասում։
Երբեմն ասում են՝ դե թող Կաթողիկոսն իր խոսքն ասի։ Տարբերություն կա՞։ Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է այն անում։
▪Երբ պահը գա, երբ հասունանք որպես ազգ և պատրաստ լինենք՝ ես կասկած չունեմ, որ Սարդարապատի օրերի պես զանգերը ղողանջելու են և այդ օրերի նման, ինչպես այն ժամանակ մեր կաթողիկասը մնաց Սուրբ Էջմիածնում՝ նույն կեցվածքն այսօր պետք է ունենա Մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ մեկը թող իրեն թույլ չտա գնահատականներ տալ։ Նրանց գնահատականը կարող է միայն Աստված տալ, այս գնահատականը և այս դատն անխուսափելի է բոլորիս համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից հղումում։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
- Իսկ մենք կառավարույթուն ունե՞նք, ճիշտն ասած՝ ինձ հայտնի չէ. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա